Հա

Քաղաքական

07/04/2019 - 08:50

«S-400»-ները կը պաշտպանեն ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին. Անկարան խոստանում է

Ռուսական արտադրութեան «S-400» ՀՀՊ համակարգերը կը պաշտպանեն ոչ միայն Թուրքիային, այլեւ՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Այս մասին յայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան  մամուլի քարտուղար Օմէր Չելիքը:

«alikonline.ir» - Ռուսական արտադրութեան «S-400» ՀՀՊ համակարգերը կը պաշտպանեն ոչ միայն Թուրքիային, այլեւ՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Այս մասին յայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան  մամուլի քարտուղար Օմէր Չելիքը: Հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ նրա՝ իր հակաօդային պաշտպանութիւնն ուժեղացնելու համար, Թուրքիան ստիպւած է եղել նախապատւութիւնը տալու ռուսական «S-400» ՀՀՊ համակարգին, քանի որ ԱՄՆ-ի առաջարկած «Patriot» համակարգի գնման պայմանները ձեռնտու չէին Թուրքիային:

Բացի այդ, ԱԶԿ մամուլի քարտուղարը ՆԱՏՕ-ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մէջ՝ նշելով, որ Յունաստանն առանց խնդիրների կարողացել է գնել ռուսական «S-300» համակարգերը, մինչդեռ Անկարան դժւարութիւնների է բախւում՝ փորձելով ձեռք բերել «S-400» համակարգերը:

Չելիքը հաստատել է, որ դրանք Թուրքիային կմը ատակարարւեն այս տարւայ յուլիսին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։