Հա

Քաղաքական

09/04/2019 - 14:10

Քննարկւում է Ստամբուլում ընտրութեան արդիւնքների չեղարկման հարցը

Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը երէկ դիմել էր Բարձրագոյն ընտրական յանձնաժողով` պահանջելով Ստամբուլի 31 շրջաններում ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքների վերահաշւարկ:

«alikonline.ir» - Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը երէկ դիմել էր Բարձրագոյն ընտրական յանձնաժողով` պահանջելով Ստամբուլի 31 շրջաններում ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքների վերահաշւարկ: ԲԸՀ-ն  համաձայնել է միայն 21 շրջանի 51 ընտրատարածքում վերահաշւարկ կատարել: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Էրդողանն, իր հերթին, երէկ Մոսկւա կատարած այցից առաջ յայտարարել էր, որ ընտրութիւններում մեծ թւով խախտումներ կան:

Թուրքական լրատւամիջոցները նշում են, որ իշխանական շրջանակներում քննարկւում է Ստամբուլում ընտրութեան արդիւնքները չեղեալ յայտարարելու հարցը: Ընդդիմութիւնը բացառում է Ստամբուլում երկրորդ անգամ ընտրութեան անցկացումը, սակայն իշխող կուսակցութիւնը յայտարարել է, որ, հաւանաբար, կը դիմի Սահմանադրական դատարան` իրենց` վերահաշւարկի պահանջը բաւարարելու համար:

Ի դէպ, ԱԶԿ-ի` Ստամբուլում անվաւեր քւէները հաշւարկելու պահանջը բաւարարելուց յետոյ Ստամբուլում յաղթած ընդդիմադիր ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձայները 29.000-ից հասել են 14.800-ի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։