Հա

Քաղաքական

22/04/2019 - 10:10

Փհենեանը քննադատում է Բոլթոնին. «նա անհեթեթութիւն է ասում»

Հիւսիսային Կորէան քննադատել է ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի «անիմաստ» կոչը Փհենեանին ապամիջուկայնացման շուրջ իր լուրջ վերաբերմունքի մասին ապացոյցներ ներկայացնելու անհրաժեշտութեան վերաբերեալ:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէան քննադատել է ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի «անիմաստ» կոչը Փհենեանին ապամիջուկայնացման շուրջ իր լուրջ վերաբերմունքի մասին ապացոյցներ ներկայացնելու անհրաժեշտութեան վերաբերեալ: Այս մասին ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Reuters»-ը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ նա բաց է Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի հետ գագաթնաժողովի երրորդ փուլի համար, սակայն Բոլթոնը յայտնել է «Bloomberg News»-ին, որ նախ անհրաժեշտ է «Հիւսիսային Կորէայից իրական ազդանշան, որ նա պատրաստ է հրաժարւել միջուկային զէնքից»:

««Bloomberg»-ին տւած հարցազրոյցում Բոլթոնը գերազանցել է ինքն իրեն՝ այդպիսի անհեթեթութիւն ասելով»,-լրագրողներին պատմել է Հիւսիսային Կորէայի արտաքին գործերի փոխնախարար Չօ Սոն Հուէյը:

«Բոլթոնի նկատողութիւնները ստիպում են ինձ մտածել, թէ ծագե՞լ են արդեօք դրանք Հիւսիսային Կորէայի եւ ԱՄՆ-ի բարձրագոյն ղեկավարների մտադրութիւնը չհասկանալու հետեւանքով, թէ նա պարզապէս փորձում էր հումորով խօսել»,- ասել է նա՝ յաւելելով. «Հաշւի առնելով բոլոր հանգամանքները՝ իմ կարծիքով՝ դա անհեռատեսութիւն է»:

Աւելի վաղ Հիւսիսային Կորէան յայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում գործ ունենալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոյի հետ, եւ նրան անհրաժեշտ է փոխարինել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։