Հա

Քաղաքական

23/04/2019 - 08:50

ԱՄՆ-ն յայտարարել է իրանական նաւթի ներմուծման ամբողջական արգելքի մասին. Իրանը կարող է կոշտ արձագանգել

Ինչպէս սպասւում էր, երէկ՝ ապրիլի 22-ին ԱՄՆ-ն յայտարարել է իրանական նաւթի ներմուծման ամբողջական  արգելքի մասին:

«alikonline.ir» - Ինչպէս սպասւում էր, երէկ՝ ապրիլի 22-ին ԱՄՆ-ն յայտարարել է իրանական նաւթի ներմուծման ամբողջական  արգելքի մասին:

Այս մասին համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն. «Մայիսի 2-ից Պետդեպարտամենտն այլեւս պատժամիջոցներից չի ազատի այն երկրներին, որոնք ներկայումս ներկրում են իրանական նաւթ կամ կոնդենսատ»,- նշել է նա:

Աւելի վաղ ամերիկեան «The Washington Post» պարբերականը տեղեկացրել էր, որ նախագահ Թրամփը ցանկանում է չեղեալ յայտարարել իրանական նաւթի գնման արգելքի բացառութիւնները` Իրանի վրայ «առաւելագոյն տնտեսական ճնշում» գործադրելու համար՝ արգելափակելով նաւթի արտահանումը եւ երկրի հիմնական եկամտի աղբիւրը հասցնելով զրոյի:

ԱՄՆ այս որոշմանը Իրանի արձագանգն ուշացնել չի տւել: Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ռազամածովային ուժերի հրամանատար, կենտրծովակալ Ալիռեզա Թանգսիրին յայտարարել է, որ Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը:

Ըստ նրա՝ Հորմուզի նեղուցը միջազգային ծովային անցում է եւ Իրանը կարող է փակել ռազմավարական ջրային ուղին, եթէ իրեն արգելւի օգտագործել այն:

«Ցանկացած սպառնալիքի դէպքում մենք առանց տատանւելու կաջակցենք եւ կը պաշտպանենք Իրանի ջրերը: Մենք կը պաշտպանենք մեր պատիւը եւ պատասխան միջոցներ կը ձեռնարկենք»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։