Հա

Քաղաքական

01/06/2019 - 12:20

«ԱՄՆ-ը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան դուրս գայ Եւրոմիութիւնից». Բոլթոն

Միացեալ Նահանգները կողմ է Մեծ Բրիտանիայի՝ Եւրոմիութեան կազմից դուրս գալուն, քանի որ այդպէս է պահանջել ժողովուրդը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները կողմ է Մեծ Բրիտանիայի՝ Եւրոմիութեան կազմից դուրս գալուն, քանի որ այդպէս է պահանջել ժողովուրդը: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ այս մասին յայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Ջան Բոլթոնը:

«ԱՄՆ-ն նախընտրում է, որ Մեծ Բրիտանիան հետեւի այն ընթացքին, որը պահանջել է ժողովուրդը, եւ հեռանայ ԵՄ-ից: Սա ժողովրդավարութեան յաղթանակի դաս է իւրաքանչիւրի համար: Աշխարհի վրայ Մեծ Բրիտանիայի՝ որպէս ինքնուրոյն պետութեան ազդեցութեան հեռանկարն առաւել գունեղ տեսք ունի»,- ասել է Բոլթոնը՝ ընդգծելով, որ «Brexit»-ը օգտակար կը լինի ՆԱՏՕ-ի համար:

Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից պէտք է դուրս գար մարտի 29-ին, սակայն Միացեալ Թագաւորութեան պատգամաւորները հաւանութեան չեն արժանացրել վարչապետ Թերեզա Մէյի առաջարկած համաձայնագիրը: Այժմ ԵՄ-ն համաձայնել է յետաձգել «Brexit»-ը մինչը հոկտեմբերի 31-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։