Հա

Քաղաքական

11/06/2019 - 12:10

ԱՄՆ-ն առաջին պատժամիջոցը կիրառեց Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամի հետեւանքով ԱՄՆ-ը դադարեցրել է թուրք օդաչուների` «F-35» կործանիչների ուսումնական ծրագիրը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամի հետեւանքով ԱՄՆ-ը դադարեցրել է թուրք օդաչուների` «F-35» կործանիչների ուսումնական ծրագիրը: Պենտագոնը յայտարարել է, որ երկրում գտնւող ոչ մի թուրք օդաչու այլեւս օդ չի բարձրանալու: Ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Euronews»-ի թուրքական ծառայութիւնը:

«Մեր պաշտպանութեան նախարարութիւնը գիտի, որ թուրք օդաչուներն այլեւս չեն թռչելու Արիզոնայի «Լիւք» աւիաբազայից: Եթէ Թուրքիան շարունակի իր այս քաղաքականութիւնը, մեր դաշնակցի մասնակցութիւնը «F-35»-երի ծրագրերին կամաց-կամաց կը նւազեցնենք».- յայտարարել է Պենտագոնի խօսնակ Մայք Էնդրիւզը:

Սակայն յայտարարւել է, որ Ֆլորիդայում գտնւող «Իգլին» աւիաբազայում շարունակւելու է թուրք օդաչուների ուսուցումը:

ԱՄՆ-ը շարունակում է իր այն պնդումները, որ ռուսական «S-400»-ները վտանգ են առաջացնելու «Lockheed Martin» կազմակերպութեան կողմից արտադրւած «F-35» կործանիչների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։