Հա

Քաղաքական

11/06/2019 - 12:22

Իրան այցից առաջ Աբէն հեռախօսազրոյց է ունեցել Թրամփի հետ

Իրան կատարելիք այցից առաջ Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«alikonline.ir» - Իրան կատարելիք այցից առաջ Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-Ն վկայակոչելով Ճապոնական «Մայինիչի» թերթին:

Ինչպէս գրել է թերթը՝ Ճապոնիայի կառավարութեան խօսնակ Սոգան մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Աբէյի եւ Թրամփի միջեւ տեղի ունեցած հեռախօսազրոյցի մասին, ըստ նրա` կողմերը քննարկել են տարածաշրջանի, մասնաւորապէս Իրանի ներկայիս իրավիճակը:

Ճապոնիայի կառավարութեան խօսնակը դիւանագիտական նկատառումներից ելնելով խուսափել է մանրամասներ ներկայացնել հեռախօսազրոյցի մասին:

Յիշեցնենք որ, վաղը յունիսի 12-ին՝ եռօրեայ պաշտօնական այցով Թեհրան է ժամանելու Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։