Հա

Քաղաքական

12/06/2019 - 14:20

ԵՄ բարձրաստիճան դիւանագէտը տարածաշրջան կայցելի

Մերձաւոր Արեւելքում լարւածութեան մեծացման ֆոնին, ԵՄ արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտն այսօր՝ յունիսի 12-ից կայցելի տարածաշրջան:

«alikonline.ir» - Մերձաւոր Արեւելքում լարւածութեան մեծացման ֆոնին, ԵՄ արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտն այսօր՝ յունիսի 12-ից կայցելի տարածաշրջան: Նա կը լինի նաեւ Իրանում: Այս մասին ասւած է ԵՄ-ի պաշտօնական կայքում հրապարակւած հաղորդագրութեան մէջ:

Հաղորդագրութիւնում ասւած է. «ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի՝ Պարսից ծոցի երկրներ պաշտօնական այցը կը մեկնարկի այսօր՝ յունիսի 12-ին: Այցի շրջանակում դիւանագէտը նախ կը ժամանի Արաբական Միացեալ էմիրութիւններ, յետոյ Օման եւ Քաթար, իսկ վերջում՝ Իրան:

Ըստ ԵՄ-ի տարածած հաղորդագրութեան՝ այցը կը կատարւի տարածաշրջանի լարւածութիւնների նւազեցման նպատակով, որի ժամանակ կը շեշտադրւի ԵՄ-ի՝ տարածաշրջանում լարւածութիւնների նւազեցման եւ երկխօսութեան ընդլայնման ցանկութիւնը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։