Հա

Քաղաքական

17/06/2019 - 11:00

ԵՄ-ում ամփոփել են Շմիտի Իրանի եւ տարածաշրջան կատարած այցի արդիւնքները

ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի Իրան եւ Պարսից ծոցի երեք երկրներ կատարած պաշտօնական այցի արդիւնքներն ամփոփւել են ԵՄ-ի պաշտօնական կայքում տեղադրած հաղորդագրութեան մէջ, որտեղ շեշտադրւել է ԵՄ-ի հաւատարմութիւնն Միջուկային համապարփակ համաձայնագրին

«alikonline.ir» - ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի Իրան եւ Պարսից ծոցի երեք երկրներ կատարած պաշտօնական այցի արդիւնքներն ամփոփւել են ԵՄ-ի պաշտօնական կայքում տեղադրած հաղորդագրութեան մէջ, որտեղ շեշտադրւել է ԵՄ-ի հաւատարմութիւնն Միջուկային համապարփակ համաձայնագրին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «ԵՄ արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալն իր պաշտօնական այցի շրջանակում շեշտադրել է ԵՄ-ի հաւատարութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրին: Այցի ընթացքում նա հանդիպել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի տեղակալ Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործումը եւ Իրանի՝ վերջերս կայացրած պարտաւորութիւնների կրճատման մասին որոշումը»:

ԵՄ-ի հաղորդագրութեան մէջ յատուկ շեշտադրւած է որ Միջուկային գործարքի իրականացումը նպաստում է տարածաշրջանի կայունութեան եւ անվտանգութեան ապահովմանը:

Յիշեցնենք որ, ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի՝ Պարսից ծոցի երկրներ պաշտօնական այցը մեկնարկել էր յունիսի 12-ին: Այցի շրջանակում դիւանագէտը նախ եղել է Արաբական Միացեալ Էմիրութիւններում, յետոյ Օմանում եւ Քաթարում, իսկ վերջում՝ Իրանում:

Այցի նպատակը տարածաշրջանում լարւածութեան նւազեցումն էր: Այցի ընթացքում շեշտադրւեց ԵՄ-ի՝ տարածաշրջանում լարւածութեան նւազեցման եւ երկխօսութեան ընդլայնման ցանկութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։