Հա

Քաղաքական

19/06/2019 - 09:30

«Իրանի դէմ ԱՄՆ ներկայացրած ապացոյցները կասկածելի են». Լաւրով

Օմանի ծոցում նաւթային լցանաւերի վրայ Իրանի մասնակցութեան մասին ԱՄՆ ներկայացրած ապացոյցները կասկած են առաջացնում նոյնիսկ Վաշինգտոնի դաշնկիցների շրջանակում:

«alikonline.ir» - Օմանի ծոցում նաւթային լցանաւերի վրայ Իրանի մասնակցութեան մասին ԱՄՆ ներկայացրած ապացոյցները կասկած են առաջացնում նոյնիսկ Վաշինգտոնի դաշնկիցների շրջանակում: Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը, ՏԱԱՍ լրատւական գործակալութեան հետ զրոյցում:

«Այդ կապակցութեամբ ԱՄՆ ներկայացրած ապացոյցները շատ անհասկանալի են, ներառեալ կարճ տեսանիւթի եւ մի քանի լուսանկարների, որոնք բազմաթիւ հարցեր են առաջացնում նոյնիսկ ԱՄՆ դաշնակիցների մօտ»,- ասել է Լաւրովը՝ յաւելելով. «Այդ միջադէպի կապակցութեամբ մենք համապարփակ հետաքննութեան կոչ ենք անում: Իրանն ի դէպ, հէնց ամենասկզբից նման պահանջ է ներկայացրել»:

Անդրադառնալով մերձաւոր Արեւելքում իրադարձութիւնների զարգացումներին, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Այո՛ իրավիճակն անհանգստացնում է. իրավիճակը կարող է վտանգաւոր ուղղութեամբ զարգանալ: Ես անմիջապէս ոչ մի բացասական կամ աղէտալի կանխատեսում չեմ անում»:

Նա բոլոր կողմերին զսպւածութիւն ցուցաբերելու կոչ է արել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։