Հա

Քաղաքական

26/06/2019 - 09:40

Ճապոնիան «G20»-ի գագաթնաժողովում ջանքեր կը գործադրի Իրանի շուրջ իրադրութիւնը կայունացնելու համար

Ճապոնիայի կառավարութիւնը մտադիր է միւս երկրների հետ բանակցութիւնների շնորհիւ նպաստել Մերձաւոր Արեւելքում ստեղծւած իրադրութեան կայունացմանը՝ ընդսմին օգտւելով «քսանեակում» իր նախագահութիւնից:

«alikonline.ir» - Ճապոնիայի կառավարութիւնը մտադիր է միւս երկրների հետ բանակցութիւնների շնորհիւ նպաստել Մերձաւոր Արեւելքում ստեղծւած իրադրութեան կայունացմանը՝ ընդսմին օգտւելով «քսանեակում» իր նախագահութիւնից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխաւոր քարտուղար Եոսիհիդէ Սուգան՝ հանդէս գալով Տոկիոյում անցկացւած մամուլի ասուլիսում:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ճապոնիան մտադիր է շարունակել դիւանագիտական ջանքեր գործադրել իրադրութիւնը կայունացնելու, ինչպէս նաեւ ընդհանուր առմամբ Մերձաւոր Արեւելքում լարւածութեան թուլացման համար ԱՄՆ-ի եւ շահագրգիռ միւս երկրների հետ համագործակցութեամբ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ Ճապոնիան ինչ կերպ է օգտագործելու այն հանգամանքը, որ այս տարի նախագահում է «G20»-ում: Սուգայի խօսքով՝ Տոկիոյում խիստ անհանգստացած են տարածաշրջանում իրադրութեան սրւելուց եւ Հորմուզի նեղուցով բեռների եւ հումքի փոխադրման անվտանգութեան աճող սպառնալիքից, քանի որ այդ երթուղին առաջնահերթ նշանակութիւն ունի Ճապոնիայի եւ այլ երկրների Էներգետիկական կայունութեան համար, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։