Հա

Քաղաքական

04/07/2019 - 08:50

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը Լիբիայի հարցով արտահերթ նիստ կը գումարի

ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդն այսօր Լիբիայի հարցով արտահերթ նիստ կանցկացնի, գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ֆյոդոր Ստրժիժովսկիին յղումով:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդն այսօր Լիբիայի հարցով արտահերթ նիստ կանցկացնի, գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ֆյոդոր Ստրժիժովսկիին յղումով:

«Փակ խորհրդակցութիւնները կը սկսւեն Նիւ Եօրքի ժամանակով 15:00-ին»,- ասել է ներկայացուցիչը:

Անվտանգութեան խորհրդի արտահերթ նիստը կապւած է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արեւելեան ծայրամասում աֆրիկացի փախստականների ապաստարանի հրթիռակոծման հետ, որի հետեւանքով, «Al Jazeera» հեռուստաալիքի տւեալներով, 60 մարդ է զոհւել, աւելի քան հարիւրը տուժել են:
 
Հաստատւել է, որ օդային հարւածը հասցւել է գեներալ Խալիֆա Հաֆթարին հաւատարիմ ուժերի կողմից: Վերջին երեք ամսւայ ընթացքում սա Հաֆթարի զօրքերի կողմից ամենաարիւնալի յարձակումն է, որի նպատակն է գրաւել միջազգային հանրութեան կողմից ճանաչւած կառավարութեան վերահսկողութեան տակ գտնւող մայրաքաղաքը:

Յիշեցնենք, որ այս տարւայ գարնանը Հաֆթարը հրամայել է գրոհ սկսել Տրիպոլիի դէմ՝ «այն ահաբեկիչներից ազատագրելու համար»: 

Երկրում երկիշխանութիւն է տիրում՝ արեւելքում իշխում է ընտրւած խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ արեւմուտքում, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցութեամբ կազմաւորւած կառավարութիւնը: Արեւելեան հատւածի իշխանութիւնները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։