Print this page
04/07/2019 - 10:20

Մէյը վարչապետի պաշտօնից հեռանալուց յետոյ չի լքի խորհրդարանը

Թերեզա Մէյը վարչապետի պաշտօնից հեռանալուց յետոյ մտադիր չէ լքել խորհրդարանը։ 

«alikonline.ir» - Թերեզա Մէյը վարչապետի պաշտօնից հեռանալուց յետոյ մտադիր չէ լքել խորհրդարանը։ «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին նա յայտարարել է խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։ Գրում է «Panorama.am»-ը:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցութեան առաջնորդն է նման ենթադրութեան արել, որ Մէյը կը լքի խորհրդարանը։

«Ոչ, նա սխալւում է ենթադրութիւնում, փաստերում, տիպիկ լիբերալ-դեմոկրատ, սխալւում է ամէն ինչում»,- ասել է Մէյը։

Նրա նախորդը՝ Դեւիդ Քամերոնը, յայտարարելով հրաժարականի մասին, յայտնել էր նաեւ խորհրդարանից հեռանալու մասին։

Մէյը նոր վարչապետին լիազօրութիւնները կը փոխանցի յուլիսի 24-ին։

Յարակից լուրեր