Հա

Քաղաքական

08/07/2019 - 09:10

Յունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթել է ընդդիմադիր՝ «Նոր ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը

Յունաստանում, երէկ՝ յուլիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակ է տարել Կիրիակոս Միցոտակիսի գլխաւորած լիբերալ-պահպանողական «Նոր ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը:

«alikonline.ir» - Յունաստանում, երէկ՝ յուլիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակ է տարել Կիրիակոս Միցոտակիսի գլխաւորած լիբերալ-պահպանողական «Նոր ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը: Տեղեկացնում է «BBC»-ն:

Հրապարակւած նախնական տւեալներով՝ «Նոր ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը ստացել է ձայների 39.85%-ը եւ խորհրդարանում կը ստանայ 158 մանդատ: Գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ղեկավարած ՍԻՐԻԶԱ ձախակողմեան կուսակցութիւնը ստացել է ձայների 31.53%-ը եւ խորհրդարանում կունենայ 86 մանդատ:

Նախորդ ընտրութիւնների համեմատութեամբ ՍԻՐԻԶԱ-ն կորցրել է 59 մանդատ, իսկ յաղթանակ տարած «Նոր ժողովրդավարութիւն»-ն իր մանդատներն աւելացրել է 83-ով:

Այսպիսով Կիրիակոս Միցոտակիսը կը ստանձնի Յունաստանի վարչապետի պաշտօնը: Գործող վարչապետ Ալեքսի Ցիպրասն արդէն շնորհաւորել է Միցոտակիսին` յաղթանակի առիթով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։