Հա

Քաղաքական

22/07/2019 - 10:40

Ճապոնիայի Սենատի ընտրութիւններում յաղթել է Վարչապետ Աբէի կուսակցութիւնը

Վարչապետ Շինզօ Աբէյի գլխաւորած կոալիցիան յաղթել է երէկ՝ յուլիսի 21-ին կայացած Ճապոնիայի Սենատի ընտրութիւններում:

«alikonline.ir» - Վարչապետ Շինզօ Աբէյի գլխաւորած կոալիցիան յաղթել է երէկ՝ յուլիսի 21-ին կայացած Ճապոնիայի Սենատի ընտրութիւններում. հաղորդում է «Deutsche Welle»-ն:

Իշխող «Լիբերալ Դեմոկրատական» կուսակցութեան եւ նրա կոալիցիոն գործընկեր «Կոմիտօ» կուսակցութեանը յաջողւել է շահել քւէրակութեան դրւած երկրի Սենատի 124 մանդատներից 81-ը:

Այսպիսով Սենատի 245 մանդատներից 141-ը պատկանում են վարչապետ Աբէի գլխաւորած կոալիցիային:

Նշենք, որ Ճապոնիայի սենատի մանդատների կէսը քւէարկութեան է դրւում իւրաքանչիւր երեք տարին մէկ անգամ:

Այս յաղթանակը, սակայն, վարչապետ Աբէի համար սենատում չապահովեց 2/3-րդի մեծամասնութիւնը, որն անհրաժեշտ էր նրան՝ Սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։