Հա

Քաղաքական

30/07/2019 - 12:00

Ռուսաստանը Պարսից ծոցի անվտանգութեան մասին իր ծրագիրը ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին է ներկայացրել Պարսից ծոցի անվտանգութեան մասին իր ծրագիրը:

«alikonline.ir» - Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին է ներկայացրել Պարսից ծոցի անվտանգութեան մասին իր ծրագիրը: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացնում է Russia 24 հեռուստաալիքը:

Ըստ աղբիւրի՝ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին եւ Գլխաւոր ասամբլեային ուղղւած նամակում նշել է, որ Պարսից ծոցի ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է համապարփակ գործողութիւններ: Մոսկւան շեշտել է, Պարսից ծոցում անվտանգութեան համակարգ ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին, որում պէտք է նախատեսւած լինել խորհրդակցութիւններ՝ տարածաշրջանի երկրների, ինչպէս նաեւ՝ արտատարածաշրջանային որոշ երկրների միջեւ: Առաջարկը նախատեսում է նաեւ Պարսից ծոցում, հարեւան երկրների միջեւ հաղորդակցութեան յատուկ գծի ստեղծում: Նախագծում կարեւորւել է փոխադարձ պարտաւորութիւնների ամրագրումը, եւ ռազմական ոլորտում թափանցիկութեան (երկխօսութիւն ռազմական դոկտրինների վերաբերեալ, պաշտպանութեան նախարարների տարածաշրջանային հանդիպումներ, թէժ գծեր, զօրավարժութիւնների եւ ռազմական թռիչքների վերաբերեալ նախազգուշացումների փոխանակում, դիտորդների փոխանակում, արտատարածաշրջանային ուժերի մշտական ​​դուրս բերում, զէնքի եւ զինամթերքի ձեռքբերման վերաբերեալ տեղեկատւութեան փոխանակում) անհրաժեշտութիւնը: «Պարսից ծոցում անվտանգութեան ապահովումը ներկայումս աշխարհի ամենակարեւոր խնդիրներից մէկն է: Միջին Արեւելքում եւ Հիւսիսային Աֆրիկայում, անցած մի քանի տարիների ռազմական եւ քաղաքական զարգացումները յանգեցրին ահաբեկչական սպառնալիքների արագ աճին աշխարհի այս հատւածում, որտեղ կան ածխաջրածինների մեծ պաշարներ: Դա աղէտալի հետեւանքներ է ունենում համաշխարհային տնտեսութեան եւ, յատկապէս, էներգետիկ անվտանգութեան համար»,- ընդգծւած է ՌԴ ներկայացրած նախագծում: Մոսկւայի կարծիքով՝ Պարսից ծոցում անվտանգութեան համակարգ ստեղծելու գաղափարը կարող է առանցքային դեր ունենալ տարածաշրջանում դիւանագիտական ​​եւ քաղաքական գործունէութեան համախմբման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։