Հա

Քաղաքական

01/08/2019 - 10:00

ԱՄՆ-ում յայտնել են Ուսամա բէն Լադենի որդու մահւան մասին

Միացեալ Նահանգները հետախուզական տեղեկութիւններ են ստացել «Ալ-Ղայիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բէն Լադենի որդի եւ ժառանգորդ Համզա բէն Լադենի մահւան մասին:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները հետախուզական տեղեկութիւններ են ստացել «Ալ-Ղայիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բէն Լադենի որդի եւ ժառանգորդ Համզա բէն Լադենի մահւան մասին: Այս մասին ըստ Tert.am-ի յայտնում է ամերիկեան NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի երեք ներկայացուցչի:

Ինչպէս աղբիւրը նշում է, պաշտօնեաները յաւելեալ տեղեկութիւն չեն տրամադրել նրա մահւան վայրի, հանգամանքների կամ ԱՄՆ-ի հնարաւոր ներգրաււածութեան մասին:

ԱՄՆ-ն աւելի վաղ մինչեւ մէկ մլն. դոլարի պարգեւավճար էր խոստացել Համզայի մասին տեղեկութեան համար: Նրա դէմ գործում են ԱՄՆ պատժամիջոցները: Պետքարտուղարութեան տւեալներով՝ նա պաշտօնապէս գրանցւած է «Ալ-Ղայիդա»-ի շարքերում եւ հանդէս է գալիս արեւմտեան երկրների մայրաքաղաքների դէմ յարձակումներ իրականացնելու կոչերով:

Այս տարւայ գարնանը ԱՄՆ Պետքարտուղարութեան դիւանագիտական անվտանգութեան բիւրօն յայտնել էր, որ Համզան կարող է թաքնւելիս լինել Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին կամ Իրանում:

Յարակից լուրեր

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

  • «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ
    «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

    Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

  • ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել
    ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել

    ԱՄՆ-ը հերթական հակաիրանական պատժամիջոցներն է սահմանել: Այս մասին համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։