Հա

Քաղաքական

05/08/2019 - 15:00

«Պարսից ծոցի անվտանգութեան ապահովման եւրոպական առաքելութիւնը կիրագործւի տարածաշրջանում լարւածութեան թուլացման շրջանակում». Ֆրանսիայի ՊՆ

«Եւրոպական երկրների` Պարսից ծոցի նաւագնացութեան անվտանգութեան ապահովման առաքելութիւնը կիրագործւի լարւածութեան թուլացման նպատակներով՝ առանց ռազմական միջամտութեան մակարդակի աւելացման»,- այս մասին շեշտել է Ֆրանսիայի պաշտպանութեան նախարար Ֆլորենս Փարլին:

«alikonline.ir» - «Եւրոպական երկրների` Պարսից ծոցի նաւագնացութեան անվտանգութեան ապահովման առաքելութիւնը կիրագործւի լարւածութեան թուլացման նպատակներով՝ առանց ռազմական միջամտութեան մակարդակի աւելացման»,- այս մասին շեշտել է Ֆրանսիայի պաշտպանութեան նախարար Ֆլորենս Փարլին:

«Փարիզի, Բեռլինի եւ Լոնդոնի միջեւ համաձայնեցւած ծրագիրը կիրագործւի Պարսից ծոցի եւ միջազգային ծովագնացութեան անվտանգութեան ամրապնդման, տեղեկատւութեան արդիւնաւէտ փոխանակման, ռազմական միջամտութեան նւազագոյն կիրառման շրջանակում»,- պարզաբանել է Ֆրանսիացի նախարարը:

Ըստ Փարլիի՝ առաքելութիւնը կողմերի միջեւ համագործակցութեան արդիւնաւէտութեան բարձրացման պահանջով է իրականացւում:

Ֆրանսացի նախարարն անդրադառնալով համատեղ նախաձեռնութեան իրականացման կարեւորութեանն ընդգծել է. «առաքելութիւնում կը շեշտադրւի տարածաշրջանում լարւածութեան թուլացման եւ կողմերի շահերի պաշտպանութեան անհրաժեշտութեանը»:

Յիշեցնենք որ, ԱՄՆ-ն Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային առաջարկել էր միանալ Պարսից եւ Օմանի ծոցերն իրար միացնող Հորմոզի նեղուցում նաւագնացութեան անվտանգութեան ապահովման առաքելութեանը։ Աւելի վաղ Լոնդոնն առաջարկել էր այդ նպատակի համար ստեղծել համաեւրոպական առաքելութիւն։

Յիշեցնենք նաեւ, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը անդրադառնլով ԱՄՆ Պարսից ծոցի հարցերին միջամտութեանը նշել է. «Իրանի ծովուժը գտնւում է Պարսից ծոցի իրեն պատկանող ջրերում, հարց է ծագում, թէ ԱՄՆ-ի ծովուժն ի՞նչ գործ ունի իր երկրից 7500 մղոն հեռաւորութեան վրայ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։