Հա

Քաղաքական

07/08/2019 - 11:20

Սաուդական Արաբիայի գահաժառանգ արքայազնը գործարկել է Էրդողանի տապալման ծրագիրը

Սաուդական Արաբիան սկսել է «ռազմավարական ծրագրի» իրականացումը, որը կոչւած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուլացնելուն եւ հետագայում պաշտօնից հանելուն:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիան սկսել է «ռազմավարական ծրագրի» իրականացումը, որը կոչւած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուլացնելուն եւ հետագայում պաշտօնից հանելուն. յայտնում է News.am-ը՝ Middle East Eye-ին յղումով:

Ըստ աղբիւրի՝ որի տրամադրութեան տակ է յայտնւել Արաբական Միացեալ Էմիրութիւնների կառավարութեան համար պատրաստւած գաղտնի զեկոյցը, ծրագիրը մշակւել է այն բանից յետոյ, երբ սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, որին պարբերականը համարում է թագաւորութեան դէ ֆակտօ տիրակալը, որոշել է, որ «չափից աւելի հանդուրժող» է եղել Էրդողանի հետ Ստամբուլում սաուդական հիւպատոսութեան տարածքում Ռիադին ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութիւնից յետոյ:

Նիւթում նշւում է, որ Խաշեղջիի սպանութիւնը միջազգային հնչեղութիւն էր ստացել մեծապէս հէնց Թուրքիայի արձագանքի պատճառով, որը Սաուդական Արաբիային պատասխան տալու կոչ էր անում: Մասնաւորապէս ԱՄՆ ԿՀՎ-ն եւ Սենատը համաձայնւել էին թուրքական հետախուզութեան եզրակացութիւններին այն մասին, որ բին Սալմանն անձամբ մասնակից է ողբերգութեանը:

Զեկոյցում նշւած է, որ Էրդողանը «չափազանց հեռու է գնացել» Սաուդական Արաբիային եւ գահաժառանգ արքայազնին վարկաբեկելու իր արշաւում: Փաստաթղթում նշւած է, որ Թուրքիան զգալի աջակցութիւն չի ցուցաբերել սպանութեան քննութեանը, բայց դրա փոխարէն նպաստել է լրատւամիջոցներում «ապատեղեկատւութեան» յայտնւելուն՝ ուղղւած «թագաւորութեան իմիջի խաթարմանը եւ գահաժառանգ արքայազնի հեղինակութեան կործանմանը»:

Արդիւնքում Ռիադը որոշել է, որ ժամանակն է «ուժեղացնել պատասխան հարւածը» եւ թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի նախագահի ազդեցութիւնը: Ծրագրի համաձայն՝ Սաուդական Արաբիան մտադիր է գործարկել բոլոր հնարաւոր գործիքները Էրդողանի կառավարութեան վրայ կոշտ ճնշման համար: Թագաւորութիւնն առաջին հերթին պատրաստւում է դադարեցնել ներդրումները թուրքական տնտեսութեան մէջ, կրճատել երկիր զբօսաշրջային հոսքերը եւ ներմուծման ծաւալը, իսկ գլխաւորը՝ նւազեցնել իսլամի հարցերում Թուրքիայի դերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։