Հա

Քաղաքական

10/08/2019 - 08:40

«Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցութիւնների միջոցով». Զախարովա

ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցութիւնների միջոցով: Օգոստոսի 9-ին «Իմաստների տարածք» համաժողովում ճեպազրոյցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«alikonline.ir» - ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցութիւնների միջոցով: Օգոստոսի 9-ին «Իմաստների տարածք» համաժողովում ճեպազրոյցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. տեղեկացնում է News.am-ը:

«Մենք գոհունակութեամբ նշում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում այսօր յարաբերական անդորր է նկատւում: Դրա հետ մէկտեղ մեզ մտահոգում է այն, որ կողմերը տարբեր պատրւակներով շարունակում են փոխադարձ մեղադրանքներ ներկայացնել: Նման հռետորաբանութիւնը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձեւաւորման շահերին եւ, բնականաբար, հակամարտութեան կարգաւորման փոխզիջումային տարբերակների որոնմանը»,- նշել է Զախարովան:

Նրա խօսքով՝ ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցութիւնների միջոցով:

«Դուք գիտէք մեր դիրքորոշումը: Այն չի փոխւել: Մենք, որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ հաշւի առնելով Բաքւի եւ Երեւանի հետ Մոսկւայի սերտ կապերը, շարունակում ենք յանձնառու լինել գործընթացի բազմակողմանի առաջընթացի համար աջակցութեան ցուցաբերմանը»,- յաւելել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։