Հա

Քաղաքական

10/08/2019 - 12:50

Մոսկւան ցանկանում է ձեւաւորել Պարսից ծոցի համագործակցութեան եւ անվտանգութեան կազմակերպութիւն

Ռուսաստանը երկարատեւում, Պարսից ծոցում համագործակցութեան եւ անվտանգութեան կազմակերպութեան ստեղծման նպատակ ունի:

«alikonline.ir» - Ռուսաստանը երկարատեւում, Պարսից ծոցում համագործակցութեան եւ անվտանգութեան կազմակերպութեան ստեղծման նպատակ ունի: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վիեննայում հաստատւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը:

Ուլեանովը մէկ այլ Tweet-ում, անդրադարձել է ծրագրի մանրամասնութիւններին, նշելով որ Մոսկւան ցանկանում է համակարգի ստեղծման շուրջ ապահովել տարածաշրջանի երկրների, ինչպէս նաեւ՝ Չինաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի  ներկայութիւնը, նշելով, որ ցանկութեան դէպքում, այլ երկրները եւս կարող են դիտորդների կարգավիճակ ստանալ:

«Մեխանիզմի ձեւաւորման գործընթացում նխատեսւում է Պարսից ծոցի անվտանգութեան եւ համագործակցութեան հարցով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցութիւնը, ինչը կապահովի կողմերի միջեւ բազմակողմանի ֆունկցիոնալ համագործակցութեան ձեւաւորումը»,- ընդգծել է Ուլեանովը՝ յաւելելով, որ Անվտանգութեան կազմակերպութեան կողմերի միջեւ հետագայում պէտք է քննարկումներ իրականացւի. «Այդ շփումների ընթացքում նախաձեռնող խումբ կը ձեւաւորւի, որը կոչւած կը լինի համաձայնեցնել անվտանգութեան ապագայ համակարգի շրջանակները, դրա մասնակիցներին, օրակարգը, ներկայացուցչութեան մակարդակը, տարածաշրջանում անվտանգութեան եւ վստահութեան ձեւաւորումը, կայանալիք ֆորումի անցկացման վայրը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։