Հա

Քաղաքական

10/08/2019 - 09:20

Թուրքերին անհանգստացրել է Netflix ընկերութեան սերիալներից մէկում Հայոց Ցեղասպանութեան թեմայի արծարծումը

Ամերիկեան Netflix ընկերութեան կողմից նկարահանւած «Ուրիշ կեանք» հեռուստասերիալի սերիաներից մէկում անդրադարձ է կատարւել նաեւ Հայոց Ցեղասպանութեանը։

«alikonline.ir» - Ամերիկեան Netflix ընկերութեան կողմից նկարահանւած «Ուրիշ կեանք» հեռուստասերիալի սերիաներից մէկում անդրադարձ է կատարւել նաեւ Հայոց Ցեղասպանութեանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Սերիալի կերպարներից մէկը խօսում է իր հայկական ծագման մասին ու պատմում, որ իր տատիկը Ցեղասպանութիւնից փրկւելու համար երեխաների հետ անցել է անապատների միջով։

Այս դրւագը չի վրիպել Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսութեան բարձրագոյն խորհրդի (RTÜK) ուշադրութիւնից, որը մեղադրել է ամերիկեան ընկերութեանը բացայայտ կերպով Հայոց Ցեղասպանութեան եղելութիւնը քարոզելու մէջ։

Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսութեան բարձրագոյն խորհրդին վրդովեցրել է այն հանգամանքը, որ իրենց բարձրացրած խնդրի վերաբերեալ Netflix ընկերութիւնը մինչեւ այժմ որեւէ պարզաբանում եւ բացատրութիւն չի ներկայացրել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։