Հա

Քաղաքական

11/08/2019 - 12:20

«Առանց համաձայնագրի Brexit-ը աւելի շատ վնաս կը հասցնի Մեծ Բրիտանիային, քան ԵՄ-ին». Իւնկէր

Առանց համաձայնագրի Brexit-ը աւելի շատ վնաս կը հասցնի Մեծ Բրիտանիային, քան ԵՄ-ին, որքան էլ որ հակառակը պնդի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այս մասին յայտարարել է Եւրոյանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Իւնկէրը:

Առանց համաձայնագրի Brexit-ը աւելի շատ վնաս կը հասցնի Մեծ Բրիտանիային, քան ԵՄ-ին, որքան էլ որ հակառակը պնդի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այս մասին յայտարարել է Եւրոյանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Իւնկէրը: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիան վերջին շրջանում փորձում է ճնշում գործադրել ԵՄ-ի վրայ՝ կապւած իռլանդական բեքստոպի հետ, որը Մեծ Բրիտանիան ցանկանում է բացառել ԵՄ-ի հետ համաձայնագրից՝ յայտարարելով, որ Բրիւսէլը ստիպւած կը լինի պատասխանատւութիւն կրել առանց համաձայնագրի Brexit-ի համար, եթէ ԵՄ-ը փոխզիջումների չգնայ:

Աւստրիայում՝ Տիրոլի ֆեդերալական հողում, հարցազրոյցի ընթացքում Իւնկէրը նշել է, որ վերջիվերջոյ նման պահւածքն աւելի շատ վնաս կը հասցնի Մեծ Բրիտանիային:

«Եթէ գործը հասնի կոշտ Brexit-ին, ինչը ոչ ոքի համար շահաւէտ չէ, բրիտանացիները կը պարտւեն: Մենք պատրաստ ենք, նոյնիսկ եթէ Մեծ Բրիտանիայում կարծում են, թէ մենք բաւարար չափով պատրաստ չենք առանց գործարք Brexit-ին»,- ասել է Իւնկէրը:

Յիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտօնապէս դուրս կը գայ ԵՄ կազմից հոկտմեբերի 31-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։