Հա

Քաղաքական

14/08/2019 - 14:20

Տարածաշրջանային զարգացումներ, Պարսից ծոց. ԱՄԷ-ի՝ Իրանի նկատմամբ քաղաքականութեան փոփոխութեան ենթատեսքում. InsideArabia-ի գլխաւոր խմբագրի վերլուծութիւնը

Հակաիրանական պատժամիջոցների պատճառով ԱՄԷ-ն բարձր գին վճարեց: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նկատել է InsideArabia-ի գլխաւոր խմբագիր Էլիզաբետ Մայերզը:

«alikonline.ir» - Հակաիրանական պատժամիջոցների պատճառով ԱՄԷ-ն բարձր գին վճարեց: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նկատել է InsideArabia-ի գլխաւոր խմբագիր Էլիզաբետ Մայերզը:

«Հակաիրանական պատժամիջոցները եւ տարածաշրջանային երկարատեւ զարգացումները Եմէնում ու Պարսից ծոցում՝ ԱՄԷ-ի իշխանութիւններին ստիպեցին վերանայել Իրանի նկատմամբ կիրառած քաղաքականութիւնը»,- նշել է նա՝ յաւելելով, որ Աբու Դաբիին շուտով ջանքեր կը գործադրի Թեհրանին մօտենալու ուղղութեամբ:

Էլիզաբետ Մայերզը անդրադառնալով Եմէնի ճգնաժամի ազդեցութեանն ԱՄԷ-ի՝ Իրանի նկատմամբ քաղաքականութեան փոփոխութեան վրայ, նշել է, որ Ադէնում ԱՄԷ-ի հովանաւորութիւնը վայելող զինեալ խմբաւորումների յաջողութիւնները ազդել են Աբու Դաբիի եւ Ռիադի յարաբերութիւնների վրայ:

«Եմէնի հարաւում զարգացումները վկայում են Սաուդական Արաբիայի եւ ԱՄԷ-ի միջեւ հնարաւոր ռազմավարական հակասութիւնների առկայութեան մասին»,- նշել է նա:

Ամերիկացի լրագրողը յիշեցնելով, որ Եմէնի շարունակւող հակամարտութիւնը մեր ժամանակների ամենաաղէտալի հումանիտար ճգնաժամի է վերածւել, նշել է. «Եմէնի բնակչութեան երկու երրորդը հումանիտար օգնութեան կարիք ունեն, իսկ Ադէնի վերջին զարգացումները նշանակում են, որ իրավիճակը վատ սցենարով է զարգանում»:

Արաբական Միացեալ Էմիրութիւնների՝ Իրանի նկատմամբ արտաքին քաղաքակականութեան փոփոխութիւնը ապահովող կարեւոր գործօններից մէկն Էլիզաբետ Մայերզը համարել է ԱՄԷ-ի պետբիւջէից հակաիրանական պատժամիջոցների ազդեցութեան չէզոքացման նպատակով յատկացումները:

Ըստ նրա՝ Օբամայի օրօք, հակաիրանական պատժամիջոցները չէին ազդել Իրանի հետ ԱՄԷ-ի առեւտրաֆինանսական յարաբերութիւնների վրայ, իսկ այսօր դրանք կաթւածահար են դարձրել անգամ երկու երկրների միջեւ ոչ պաշտօնական յարաբերութիւններն, ինչը ֆինանսական լուրջ կորուստների պատճառ է դարձել ԱՄԷ-ի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։