Հա

Քաղաքական

14/08/2019 - 09:30

Մերկէլը նշել է, թէ երբ է մտադիր հեռանալ ակտիւ քաղաքականութիւնից

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը հաստատել է, որ Բունդեսթագի յաջորդ ընտրութիւններից յետոյ, որոնք կանցկացւեն 2021-ին, այլեւս մտադիր չէ ակտիւ քաղաքականութեամբ զբաղւել:

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը հաստատել է, որ Բունդեսթագի յաջորդ ընտրութիւններից յետոյ, որոնք կանցկացւեն 2021-ին, այլեւս մտադիր չէ ակտիւ քաղաքականութեամբ զբաղւել: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ յղում անելով գերմանական աղբիւրին, այս մասին Մերկէլը յայտարարել է երեքշաբթի:

«Այո, արդիւնքում այլեւս չեմ ցանկանայ ակտիւ քաղաքական պաշտօններ զբաղեցնել: Իհարկէ, ես կը շարունակեմ քաղաքական մարդ լինել, սակայն ակտիւ քաղաքականութեամբ զբաղւել չեմ պատրաստւում»,- ասել է Մերկէլը:

2018-ի վերջին Մերկէլը հեռացել է Քրիստոնեայ-դեմոկրատական միութեան նախագահի պաշտօնից, սակայն շարունակել է զբաղեցնել կանցլերի պաշտօնը: Նրա խօսքով՝ պատրաստւում է մինչեւ վերջ, այսինքն՝ մինչեւ 2021 թւականն աշխատել կանցլերի պաշտօնում իր չորրորդ ժամկէտով:

Մերկէլը ցանկութիւն է յայտնել, որ 50 տարի յետոյ գերմանացի աշակերտները պատմութեան դասագրքերում կարդան, որ ինքը ջանասիրաբար կատարել է իր պարտականութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։