Հա

Քաղաքական

14/08/2019 - 09:50

Հորմոզի նեղուցը ճանաչւել է բարձր ռիսկի ժամանակաւոր գօտի

Հորմոզի նեղուցը ճանաչւել է բարձր ռիսկի ժամանակաւոր գօտի, ինչն այդ շրջանում աշխատող նաւաստիների համար լրացուցիչ բոնուսներ է ապահովում, յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Նաւաստիների ռուսական պրոֆեսիոնալ միութեան (ՆՌՊՄ) մամուլի ծառայութեանը: 

«alikonline.ir» - Հորմոզի նեղուցը ճանաչւել է բարձր ռիսկի ժամանակաւոր գօտի, ինչն այդ շրջանում աշխատող նաւաստիների համար լրացուցիչ բոնուսներ է ապահովում, յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Նաւաստիների ռուսական պրոֆեսիոնալ միութեան (ՆՌՊՄ) մամուլի ծառայութեանը: Գրում է News.am-ը:

Յուլիսի 19-ի երեկոյեան Իսլամական յեղափոխութեան պահպանների կորպուսի ՌԾՈՒ-ն (ԻՀՊԿ-ն Իրանի զինւած ուժերի զօրամաս է) Հորմոզի նեղուցում իրանական տարածքային ջրերում ձերբակալել էր բրիտանական Stena Impero լցանաւը եւ այնուհետեւ ուղեկցել Բանդար Աբբաս նաւահանգիստ: Լցանաւի անձնակազմը, բաղկացած 23 մարդուց, այդ թւում՝ 3 ռուսաստանցուց, նաւում են մնում, բայց նաւատէրը չի կարողանում նրանց հետ կապ հաստատել: Իրանի իշխանութիւնները յայտարարել են, որ լցանաւը խարսխել է նաւահանգստի մօտ:

«Միջազգային բանակցային ֆորումը (IBF) Հորմոզի նեղուցը ճանաչել է բարձր ռիսկի ժամանակաւոր գօտի. եթէ այս տարածաշրջանում նաւաստիները յարձակման ենթարկւեն, նրանց բոնուս է հասնում եւ կրկնակի փոխհատուցում մահւան կամ աշխատունակութեան կորստի դէպքում»,-  նշւած է ՆՌՊՄ հաղորդագրութեան մէջ:

«Չնայած այսօրւայ դրութեամբ խնդիրն առնչւել է միայն լցանաւերին եւ բրիտանական դրօշով պոտենցիալ նաւերին, մենք կը ցանկանայինք հնարաւորինս արագ պատասխանել խնդիրներին եւ բոլորի մտահոգութիւններին, որոնք այս տարածաշրջանով են անցնում: Ես երջանիկ եմ, որ IBF որոշման մէջ հաշւի է առնւել պոտենցիալ ռիսկը բոլոր նաւերի եւ անձնակազմերի բոլոր անդամների համար: Մենք անձնակազմին ազատելու կոչ ենք անում»,- հաղորդագրութեան մէջ մէջբերւած է Տրանսպորտային աշխատողների միջազգային ֆեդերացիայի (ITF) նաւաստիների սեկցիայի նախագահ Դեւիդ Հենդէլի խօսքը:

Պրոֆմիութիւնը նշում է, որ բոնուսների եւ մահւան կամ աշխատունակութեան կորստի դէպքում փոխհատուցման վճարման մասին որոշումը տարածւում է բոլոր նաւերի վրայ, որոնք ITF կոլեկտիւ պայմանագիր ունեն:

Stena Impero-ի հետ կապւած միջադէպը, փաստօրէն, իրանական իշխանութիւնների պատասխանն է յուլիսի 4-ին Ջիբրալթարում բրիտանական իշխանութիւնների կողմից իրանական լցանաւի ձերբակալմանը: Grace 1-ին կասկածել էին Սիրիայի դէմ ԵՄ պատժամիջոցների խախտման մէջ: Աւելի վաղ Նաւաստիների ռուսական պրոֆեսիոնալ միութիւնը նաւաստիներին կոչ էր արել աշխատանքի չընդունւել Մերձաւոր Արեւելք ուղեւորւող նաւերի վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։