Հա

Քաղաքական

15/08/2019 - 12:20

«Միջազգային հանրութիւնը պատասխանատու է Միջուկային գործարքով Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու համար». Ֆրանսիայի ԱԳՆ խօսնակ

Միջուկային համապարփակ համաձայնագրով նախատեսւած իրանական կողմի տնտեսական շահերը պաշտպանելու համար միայն եւրոպական կողմը պարտասխանատու չէ, դա համաձայնագրի բոլոր կողմերի պարտաւորութիւնն է:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրով նախատեսւած իրանական կողմի տնտեսական շահերը պաշտպանելու համար միայն եւրոպական կողմը պարտասխանատու չէ, դա համաձայնագրի բոլոր կողմերի պարտաւորութիւնն է: Այս մասին լրագրողների հետ զրոյցում շեշտել է Ֆրանսիայի ԱԳ նախարարութեան խօսնակ Ագնէս Ֆանդերմոլը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ եւրոպական երկրների կողմից Իրանի հետ INSTEX համատեղ հաշւարկային մեխանիզմի ստեղծումը նպատակ ունի հեշտացնել Իրանի հետ առեւտրաֆինանսական փոխանակումները, սակայն համաձայնագրով նախատեսւած պարտաւորութիւնների իրագործողումը, միայն եւրոպական կողմի գործողութիւններով չի սահմանափակւում:

Ագնես Ֆանդերմոլը վստահեցնում է, որ INSTEX-ն արդէն գործարկւել է եւ Իրանի ժողովուրդի առաջնային կարիքները հոգալու նպատակով կատարւած ֆինանսական փոխանցումների սահուն ընթացքն ապահովելու համար նախնական վարկային մեխանիզմ է ստեղծւել, որը գտնւում է միջազգային փոխանակումների ստանդարտների համապատասխանութեան շուրջ անցկացւող վերահսկողութեան փուլում:

«Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան շարունակում են ակտիւօրէն ջանքեր գործադրել Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իրանական կողմի տնտեսական պահանջների ապահովման ուղղութեամբ»,- շեշտել է Ֆանդերմոլը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։