Հա

Քաղաքական

21/08/2019 - 11:10

Հանքարդիւնաբերութեան ոլորտում պէտք է օրէնսդրական փոփոխութիւններ կատարւեն

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Ամուլսարի ոսկեբեր քւարցիտների հանքավայրի շահագործման խնդրին տնտեսական տեսանկիւնից:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Ամուլսարի ոսկեբեր քւարցիտների հանքավայրի շահագործման խնդրին տնտեսական տեսանկիւնից՝ նշելով, որ այսօրւայ դրութեամբ մեր պետութիւնը դեռ պատրաստ չէ հրաժարւել հանքարդիւնաբերութիւնից, սակայն այդ ոլորտում պէտք է օրէնսդրական փոփոխութիւններ կատարւեն։ Հակառակ դէպքում հնարաւոր չի լինի խուսափել թէ բնապահպանական ու առողջապահական խնդիրներից եւ թէ տնտեսական վնասներից։

Տնտեսագէտի համար անհասկանալի է, թէ ինչո՞ւ է այսօր վարչապետը ստանձնել կարգաւորելու Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը, այն դէպքում, երբ կառավարութեան իրաւասուները՝ համապատասխան նախարարութիւնների ղեկավարները, խուսափում են պարզաբանումներ ներկայացնելուց, եւ որքանո՞վ է Քննչական կոմիտէն իրաւասու Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմնաւորմամբ զբաղւելու։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։