Հա

Քաղաքական

24/08/2019 - 09:00

G7 գագաթնաժողով. Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Իրանի հարցում միասնական ճակատով հանդէս կը գան

Իրանի հարցում Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան G7 գագաթնաժողովին հանդէս կը գան միասնական ճակատով:

«alikonline.ir» - Իրանի հարցում Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան G7 գագաթնաժողովին հանդէս կը գան միասնական ճակատով: Այս մասին յայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բրիտանական եւ ֆրանսիական իր դիւանագիտական աղբիւրներին:

Ըստ գործակալաութեան՝  Լոնդոնը դժւար թէ փոխի իր մօտեցումն Իրանի հարցում՝ չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը: Փարիզում էլ կարծում են, թէ եւրոպական տէրութիւնները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, պէտք է միասնական դիրքորոշում պահպանեն Իրանի վերաբերեալ:

«Կարեւոր է պահպանել եւրոեռեակի միասնութիւնն Իրանի հանդէպ», - Reuters-ին ասել է  ֆրանսիացի պաշտօնեայ, իսկ բրիտանական աղբիւրն էլ յայտնել է, որ Լոնդոնի կարծիքով Միջուկային համաձայնագիրը լաւագոյն երաշխիքն է, որ Իրանը միջուկային զէնք չի ստեղծի:

«Միջուկային գործարքի շարունակութիւնը կարեւոր է, եւ բրիտանական կառավարութեան դիրքորոշման փոփոխութիւն չի լինի»,- ասել է բրիտանացի դիւանագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։