Հա

Քաղաքական

25/08/2019 - 11:10

Բէյրութի հարաւում իսրայէլական 2 ԱԹՍ է խոցւել

Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի հարաւում իսրայէլական 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցւել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալութիւնը՝ լիբանանեան «Հեզբօլլահ» շարժամ իր աղբիւրին յղումով:

«alikonline.ir» - Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի հարաւում իսրայէլական 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցւել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալութիւնը՝ լիբանանեան «Հեզբօլլահ» շարժամ իր աղբիւրին յղումով:

«Հեզբօլլահ»-ի ներկայացուցիչը գործակալութեան հետ զրոյցում տեղեկացրել է, որ ԱԹՍ-ներից մէկը խոցւել է Բէյրութի հարաւում, իսկ միւսը պայթել է օդում եւ ընկել է շարժման տեղեկատւական կենտրոնի մօտակայքում՝ պատճառելով որոշակի վնասներ:

Միեւնոյն ժամանակ, սիրիական ՍԱՆԱ պետական լրատւական գործակալութիւնն էլ տեղեկացրել է, որ երկրի հակօդային պաշտպանութեան ուժերը երէկ՝ ուծ երեկոյեան չէզոքացրել են Իսրայէլի ռազմաօդային ուժերի՝ Դամասկոսի արւարձանում գտնւող ռազմաբազայի դէմ իրականացրած յարձակումը:

Ըստ գործակալութեան՝ սիրիական ՀՕՊ-ը խոցել է իսրայէլական կործանիչներից արձակւած բոլոր հրթիռները:

Ուշագրաւ է այն փաստը, որ յարձակման հէնց առաջին րոպէից, իսրայէլական ԶԼՄ-ները խախտելով աւանդոյթը, տեղեկացրել են գործողութեան մասին: Աւելի ուշ, Իսրայէլի օդուժը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ նշելով. «Մենք յարձակում ենք իրականցրել Դամասկոսի հարաւային արձարաձանում գտնւող Օղրաբա գիւղում տեղակայւած ահաբեկչական թիրախների, ներառեալ՝ իրանական ուժերի դէմ, որոնք ծրագրում էին յարձակողական ԱԹՍ-ների միջոցով Իսրայէլի դէմ մի շարք գործողութիւններ իրականացնել»:

Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն էլ Twitter-ի իր միկրոբլոգում հաստատելով գործողութիւնը գրել է. «Խոշոր գործողութեան ընթացքում մենք կանխեցինք իրանական ուժերի եւ աշխարհազօրայինների յարձակումն Իսրայէլի դէմ: Կրկնում եմ ՝ Իրանը ոչ մի տեղ պաշտպանւած չի լինելու: Մեր ուժերը բոլոր ուղղութիւններով կանխելու են Իրանի ագրեսիան: Ես բանակին կարգադրել եմ պատրաստ լինել ցանկացած սցենարի: Մենք շարունակելու ենք գործել Իրանի եւ նրա հետ կապւած ուժերի դէմ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։