Հա

Քաղաքական

26/08/2019 - 12:10

Բոլթոնը կոչ է արել խոչընդոտել Միջերկրական ծովում իրանական լցանաւի բեռնաթափմանը

ԱՄՆ-ն կոչ է անում թույլ չտալ իրանական Adrian Darya լցանաւին բեռնաթափւել միջերկրածովյան նաւահանգիստներից մէկում: Այս մասին ասւում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Ջան Բոլթոնի յայտարարութիւնում որը հրապարակւել է Twitter-ում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն կոչ է անում թույլ չտալ իրանական Adrian Darya լցանաւին բեռնաթափւել միջերկրածովյան նաւահանգիստներից մէկում: Այս մասին ասւում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Ջան Բոլթոնի յայտարարութիւնում որը հրապարակւել է Twitter-ում: Ըստ News.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Իրանի կողմից ահաբեկչութիւնը ֆինանսաւորելու, աշխարհում անկայութիւն ստեղծելու եւ միջազգային պատժամիջոցների խախտումը կանխելու բոլոր տարբերակները սեղանին են,- գրել է Բոլթոնը,- չի կարելի անօրինական նաւթով Adrian Darya լցանաւին թոյլ տալ բեռնաթափւել նաւահանգիստներից մէկում»:

Ինչպէս օգոստոսի 25-ին յայտարարել է իրանական բանակի հրամանատարի տեղակալ, կոնտր ծովակալ Հաբիբօլլա Սայեարին, Իրանի ռազմածովային ուժերը անհրաժեշտութեան դէպքում պատրաստ են Միջերկրական ծով ուղեկցել Adrian Darya լցանաւը:

Յուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանութիւնները ձերբակալել էին Պանամայի դրոշով իրանական Grace 1 լցանաւը՝ կասկածելով, որ այն պատժամիջոցների ռեժիմի խախտմամբ Սիրիա է առաքում իրանական նաւթ: Իրանը բազմիցս դէմ է արտայայտւել ձերբակալմանը եւ այն անւանել ծովահէնութեան ակտ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։