Հա

Քաղաքական

28/08/2019 - 13:20

«Ցնկանում ենք, որ Իրանը նորմալ երկիր դառնայ». Պոմպէօ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հանդէս է եկել հերթական հակաիրանական յայտարարութեամբ:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հանդէս է եկել հերթական հակաիրանական յայտարարութեամբ. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

«Մենք պէտք է վստահ լինենք  Իրանի կողմից ահաբեկչական գործողութիւնների դադարեցման հարցով»,- այս մասին յայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն անդրադառնալով G7 գագաթնաժողովի շրջանակում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարաւոր նոր պայմանաւորւածութիւնների կայացման մասին փորձերին:

«Մենք չենք ցանկանում թոյլ տալ Իրանին միջուկային զէնք ունենալ: Մենք մեծ ճնշում ենք գործադրում, որպէսզի իրանական ժողովրդին յաջողւի ստիպել սեփական իշխանութիւններին՝ փոխելու իրենց կառավարման ընթացքը: Սա է մեր նպատակն ու յոյսը: Երբ դա ստացւի, նոր լուծումների, նոր համաձայնութիւնների համար առիթ կը ստեղծւի: Յուսով ենք, որ դա տեղի կունենայ հնարաւորինս շուտ: Աշխարհի շահերից է բխում, որ դա տեղի ունենայ, եւ առաջին հերթին, այն կապահովի ամերիկեան ժողովրդի անվտանգութիւնը: Սա է մեր առաքելութիւնն ու նպատակը»,- շեշտել է Պոմպէոն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։