Հա

Քաղաքական

05/09/2019 - 08:50

Թրամփը մերժել է բանակցութիւնների վերսկսման Իրանի պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է բանակցութիւնների վերսկսման Իրանի պայմանը՝ նշելով, որ պատժամիջոցների չեղարկում չի լինի։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է բանակցութիւնների վերսկսման Իրանի պայմանը՝ նշելով, որ պատժամիջոցների չեղարկում չի լինի. յատնում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ն յղումով։

«Նրանք բանակացութիւններ են ցանկանում։ Նրանք ցանկանում են գործարքի հասնել»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը յաւելել է նաեւ, որ «Իրանը հսկայական ներուժ ունի» եւ վերստին կրկնել է, որ ԱՄՆ-ն «չի ձգտում ռեժիմի փոփոխութեան»:

«Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին իր ներգրաււածութեան համար, բայց մենք նախագահ Մակրոնի միջոցով չենք գործում։ Մենք կարող ենք մեր խնդիրները անմիջականօրէն լուծել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ ինչպէս է նա գնահատում ԱՄՆ-ի՝ բանակցութիւններ սկսելու համար միջուկային գործարքին վերադառնալու Իրանի պահանջը՝ Թրամփը յայտնել է, որ իրանցիները իրականում ակնարկում են պատժամիջոցների չեղարկումը։

«Նրանք այդպիսի յայտարարութիւններով են հանդէս գալիս (առ այն, որ բանակցութիւններ չեն սկսի ԱՄՆ-ի հետ), որպէսզի մենք մի շարք զիջումների գնանք, այդ թւում՝ պատժամիջոցների վերացման։ Բայց այդպիսի բան տեղի չի ունենայ»,- յայտնել է նախագահը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։