Հա

Քաղաքական

05/09/2019 - 10:20

«Ինտրիգներ՝ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի շուրջ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպէս յայտնի է, հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացւի Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) բարձրագոյն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵԱՏՄ անդամ պետութիւնները մշտապէս մասնակցում են պետութիւնների ղեկավարների մակարդակով, եւ դեռեւս այս տարւայ մայիսին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս յայտարարել էր, որ այդ օրւայ նիստին, ի թիւս այլ պետութիւնների ղեկավարների, կը մասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«alikonline.ir» - «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպէս յայտնի է, հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացւի Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) բարձրագոյն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵԱՏՄ անդամ պետութիւնները մշտապէս մասնակցում են պետութիւնների ղեկավարների մակարդակով, եւ դեռեւս այս տարւայ մայիսին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս յայտարարել էր, որ այդ օրւայ նիստին, ի թիւս այլ պետութիւնների ղեկավարների, կը մասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նաեւ յայտարարել էր, թէ, այդ այցին զուգահեռ Վլադիմիր Պուտինի հետ նաեւ աշխատանքային քննարկում կանցկացնի: Ընդ որում, նկատենք, որ թաւշեայ յեղափոխութիւնից եւ Նիկոլ Փաշինեանի՝ վարչապետ դառնալուց յետոյ սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան:

Եւ, ահա, մի կողմ թողնելով օրակարգը, որով Հայաստան է գալիս Վլադիմիր Պուտինը, վերջին շրջանում հանրութիւնը քննարկում է այստեղ սպասւելիք հնարաւոր հանդիպումներն ու զարգացումները: Եւ, ահա, տարբեր տեղեկութիւնների համաձայն` Վլադիմիր Պուտինը նաեւ ցանկութիւն է յայտնել այցելել Քրէակատարողական հիմնարկներ եւ այդպէս նպատակ ունենալ նաեւ հանդիպել «Մարտի 1»-ի գործով մեղադրեալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին: Այլ կերպ ասած, նա Քոչարեանին անձամբ տեսնելու համար պատրաստ է նաեւ կալանավայր գնալ: Եւ այս տեղեկութիւններն արդէն իսկ դարձել են հանրային քննարկման եւ քննադատութեան առարկայ, թէ ինչու է նա այդպիսի ցանկութիւն յայտնել:

Երէկ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հետ, որը յայտնեց, որ այս պահի դրութեամբ Վլադիմիր Պուտինի այցի եւ հնարաւոր հանդիպումների հետ կապւած մանրամասներ այնքան էլ յայտնի չեն:

«Ես հիմա պատրաստ չեմ մանրամասն այդ հարցերին պատասխանել, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նախատեսւած է ԵԱՏՄ Բարձրագոյն խորհրդի նիստը, որը գլխաւոր մարմինն է այդ կառույցի, որը տեղի է ունենում անդամ երկրների ղեկավարների մակարդակով, իսկ Հայաստանի դէպքում՝ կառավարութեան ղեկավարի մակարդակով: Սա այն է, ինչ այս պահի դրութեամբ յայտնի է եւ ծրագրւում է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։