Հա

Քաղաքական

05/09/2019 - 11:40

Նեթանեահուի հերթական հակաիրանական դատարկախօսութիւնը

Արձագանքելով Իրանի՝ Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատմանն ուղղւած երրորդ քայլի մեկնարկի մասին յայտրարութեանը, Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն հանդէս է եկել հերթական հակաիրանական դատարկախօսութեամբ:

«alikonline.ir» - Արձագանքելով Իրանի՝ Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատմանն ուղղւած երրորդ քայլի մեկնարկի մասին յայտրարութեանը, Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն հանդէս է եկել հերթական հակաիրանական դատարկախօսութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մեծ Բրիտանիա այցի նախօրէին, Նեթանեահուն ասել է. «Այսօր տեղեկացանք, որ Իրանը հերթական խախտումն է գործել՝ այս անգամ միջուկային տեխնոլոգիաների տարածման հետ կապւած:

Սա միջազգային ասպարէզում Իրանի ագրեսիւ գործողութիւնների, եւ Իսրայէլի դէմ ագրեսիայի ջանքերի մի մասն է: Այս ջանքերը չեն դադարում, հիմա Իրանի հետ բանակցութիւնների ժամանակը չէ, այլ, այդ երկրի դէմ ճնշում գործադրելու ժամանակն է»,- ասել է նա՝ յաւելելով, որ Լոնդոն այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին եւ ԱՄՆ պաշտպանութեան նախարար Մարկ Էսպերին կը ներկայացնի այն խնդիրները, որոնք կարեւոր են Իսրայէլի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։