Հա

Քաղաքական

07/09/2019 - 08:40

«Մենք կարող ենք 8 ժամում Իրանը ոչնչացնել». սաուդացի արքայազնի դատարկախօսութիւնը

Սաուդական Արաբիան կարող է 8 ժամում Իրանը ոչնչացնել: Twitter-ի իր միկրոբլոգում նման դատարկախօսութեամբ է հանդէս եկել սաուդցի արքայազն Աբդուլլահ բին Սուլթան բին Նասեր ալ Սաուդը:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիան կարող է 8 ժամում Իրանը ոչնչացնել: Twitter-ի իր միկրոբլոգում նման դատարկախօսութեամբ է հանդէս եկել սաուդացի արքայազն Աբդուլլահ բին Սուլթան բին Նասեր ալ Սաուդը, փոխանցում է Al-Masdar-ը:

Նա տեսանիւթ է տեղադրել, որում ներկայացւել են սաուդական օդուժի մի քանի մի F-15 կործանիչներ եւ Իրանի օդուժի F-4 Phantom-ներ: Հոլովակում ցուցադրւած են Սաուդական Արաբիայի F-15 ռազմական օդանաւերը եւ Իրանի F-4 Phantom օդանաւերը: Ըստ նրա՝ սաուդական Արաբիայում կան ժամանակակից օդանաւեր եւ սպառազինութիւն, այն դէպքում, երբ Իրանի սպառազինութիւնը հին է եւ մաշւած:

«Իհարկէ, սա 2 տարի առաջւայ հոլովակ է, մինչեւ ՀՕՊ համակարգերի, ժամանակակից հրթիռների օգտագործմամբ վերգետնեայ եւ օդային համակարգերի գնումը եւ մշակումը: Աշխարհում գոյութիւն չունի ուժ, որն ընդունակ է դիմակայել մեր միասնութեանը, վճռականութեանը, վերածննդին, եւ փառք Աստծուն»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։