Հա

Քաղաքական

07/09/2019 - 09:00

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը հաստատել է Brexit-ի յետաձգման մասին օրինագիծը

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը, ինչպէս եւ ակնկալւում էր, հաստատել է սեպտեմբերի 4-ին Համայնքների պալատի ընդունած օրինագիծը ԵՄ-ի հետ գործարքի բացակայութեան պարագայում Brexit-ը յետաձգելու մասին:

«alikonline.ir» - Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը, ինչպէս եւ ակնկալւում էր, հաստատել է սեպտեմբերի 4-ին Համայնքների պալատի ընդունած օրինագիծը ԵՄ-ի հետ գործարքի բացակայութեան պարագայում Brexit-ը յետաձգելու մասին. յայտնում է Tert.am-ը:

Համայնքների պալատն օրինագիծն ընդունել է չորեքշաբթի երեկոյեան՝ ի հեճուկս կառավարութեան դիրքորոշման: Օրինագիծը կը պարտաւորեցնի վարչապետին համաձայնագրի բացակայութեան դէպքում ԵՄ-ին խնդրել յետաձգել Brexit-ի ժամկէտը հոկտեմբերի 31-ից աւելի ուշ ամսաթւի: Փաստաթուղթը, ինչպէս ակնկալւում է, սեպտեմբերի 9-ին կը ստանայ թագուհու հաստատումն ու կը դառնայ օրինական:

«Պահպանողական» կուսակցութեան աղբիւրը յայտնել է, որ թագաւորական հաստատումն, ամենայն հաւանականութեամբ, կը ստացւի յաջորդ շաբաթւայ հէնց սկզբին:

Ներկայ պահին Brexit-ի շուրջ իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դէմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին դրա ներկայիս պայմաններով, սակայն կտրականապէս դէմ է առանց համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալուն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։