Հա

Քաղաքական

08/09/2019 - 10:20

Թրամփը չեղարկել է Աֆղանստանի նախագահի եւ թալիբների առաջնորդների հետ հանդիպումները` Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչութեան պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղեալ է յայտարարել թալիբների առաջնորդների եւ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ սեպտեմբերի 8-ին նախատեսւած հանդիպումները:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղեալ է յայտարարել թալիբների առաջնորդների եւ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ սեպտեմբերի 8-ին նախատեսւած հանդիպումները, ինչպէս նաեւ հրաժարւել է մասնակցել խաղաղ կարգաւորման բանակցութիւններին` Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչութիւնից յետոյ, որի արդիւնքում զոհւել է 12 մարդ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

«Թալիբների առաջնորդները բոլորից թաքուն մտադիր էին հանդիպել ինձ հետ: Հանդիպում էր նախատեսւած նաեւ Աֆղանստանի նախագահի հետ: Նրանք Միացեալ Նահանգներ են եկել երեկոյեան, բայց Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչութիւնից յետոյ, որում զոհւեց մեր հզօր զինւորներից մէկն ու եւս 11 մարդ, հրաժարւում եմ խաղաղ բանակցութիւններից եւ չեղարկում եմ հանդիպումները»,- ասել է Թրամփը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։