Հա

Քաղաքական

08/09/2019 - 10:10

Ջոնսոնը վստահ է, որ հոկտեմբերի 17-ի գագանաժողովում ԵՄ-ի հետ կը համաձայնեցնի Brexit-ի գործարքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ իրեն կը յաջողւի Եւրոմիութեան հետ համաձայնութեան գալ հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում Միութեան կազմից գործարքով թագաւորութեան դուրս գալու պայմանների շուրջը:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ իրեն կը յաջողւի Եւրոմիութեան հետ համաձայնութեան գալ հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում Միութեան կազմից գործարքով թագաւորութեան դուրս գալու պայմանների շուրջը: Այդ մասին նա սեպտեմբերի 6-ին յայտարարել Է Sky News հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք չենք ցանկանում Եւրոմիութիւնից երկրի դուրս գալ առանց գործարքի, դա տեղի չի ունենայ: Ես վստահ եմ, որ կը կարողանամ երաշխաւորել գործարքը հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ջոնսոնն ըստ որում քննադատել է ընդդիմադիր Լէյբորիստական կուսակցութեան չկամենալը վաղաժամկէտ ընտրութիւններ անցկացնելու հոկտեմբերին: «Դա ապշեցուցիչ պարադոքս է պատմութեան մէջ երբեք ընդդիմադիր կուսակցութիւնը, որին ընտրութիւններ անցկացնելու հնարաւորութիւն են տւել, չի հրաժարւել դրանից: Կարծում եմ, որ դա արտակարգ քաղաքական սխալ է, բայց դա նրանց որոշումն Է: Եթէ նրանք չեն ցանկանում ընտրութիւններ անցկացնել, գերազանց է. հոկտեմբերի 17-ին մենք գործարքի կը հասնենք»,- հաւաստիացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հաղորդել Է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։