Հա

Քաղաքական

14/09/2019 - 09:00

«Պոմպէոն չի նշանակւի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով օգնական». Թրամփ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոն չի նշանակւի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով օգնական:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոն չի նշանակւի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով օգնական: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում Է «Արմէնպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 12-ին լրագրողներին յայտնել է Սպիտակ տանը:

«Ոչ»,- պատասխանել Է Թրամփը այն հարցին, թէ ինքը դիտարկում Է արդեօք այդ տեղի համար Պոմպէոյի թեկնածութիւնը: «Ես Մայք Պոմպէոյի հետ խօսել եմ այդ մասին, մենք հիանալի փոխըմբռնում ունենք, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, բայց նա կը նախընտրեր, որ այնտեղ ուրիշ մէկը լինի»,- ասել է Թրամփը եւ յաւելել, որ ինքը համաձայն է պետքարտուղարի կարծիքին: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր էջում գրել է, որ պաշտօնանկ է արել Բոլթոնին: Նա նաեւ յայտնել է, որ ազգային անվտանգութեան հարցերով նոր խորհրդականի անունը կը հրապարակի յաջորդ շաբաթ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։