Հա

Քաղաքական

15/09/2019 - 10:20

Պոմպէոն հանդէս է եկել Իրանին ուղղւած հերթական անհիմն մեղադրանքով

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հանդէս է եկել Իրանին ուղղւած հերթական անհիմն մեղադրանքով:

Ըստ նրա՝ Իրանը կապ ունի նախօրէին Սաուդական Արաբիայի նաւթային հանքավայրերի վրայ իրականացւած յարձակումների հետ:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հանդէս է եկել Իրանին ուղղւած հերթական անհիմն մեղադրանքով. փոխանցում է BBC-ն:

Ըստ նրա՝ Իրանը կապ ունի նախօրէին Սաուդական Արաբիայի նաւթային հանքավայրերի վրայ իրականացւած յարձակումների հետ:

«Թեհրանն է կանգնած Սաուդական Արաբիայի վրայ մօտ 100 գրոհների թիկունքում, մինչդեռ Ռոհանին եւ Զարիֆը ձեւացնում են, թէ դիւանագիտական ջանքեր են գործադրում: Ոչ մի ապացոյց չկայ, որ յարձակումները եղել են Եմէնի կողմից, համաշխարհային էներգամատակարարների դէմ գրոհը նախաձեռնել է Իրանը:

Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հրապարակայնօրէն եւ անվերապահօրէն դատապարտել իրանական կողմի յարձակումները:

ԱՄՆ-ը կաշխատի իր գործընկերների եւ դաշնակիցների հետ՝ ապահովելու էներգետիկ շուկաների մատակարարումը եւ Իրանին պատասխանատւութեան կը ենթարկի ցուցաբերած ագրեսիայի համար »,- նշել է Պոմպէոն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։