Հա

Քաղաքական

17/09/2019 - 11:20

«Թրամփն Իրանի հետ պատերազմելու թոյլտւութիւն չունի». Վենդի Շերման

Միջուկային բանակցութիւններում Բարաք Օբամայի վարչակազմի աւագ բանագնաց, Վենդի Շերմանը հաստատել է, որ ԱՄՆ Սենատը քննարկում է օրէնքի նախագիծ, որը հաստատում է, որ Թարմփն Իրանի հետ պատերազմելու թոյլտւութիւն չունի:

«alikonline.ir» - Միջուկային բանակցութիւններում Բարաք Օբամայի վարչակազմի աւագ բանագնաց, Վենդի Շերմանը հաստատել է, որ ԱՄՆ Սենատը քննարկում է օրէնքի նախագիծ, որը հաստատում է, որ Թարմփն Իրանի հետ պատերազմելու թոյլտւութիւն չունի:

«Սենատը քննարկում է Օրէնքի նախագիծը, որն ընդունել է ներկայացուցիչների պալատը, եւ հաստատում է, որ Թրամփը թոյլտւութիւն չունի օգտագործելով «Ռազմական ուժ կիրառելու մասին» թոյլտւութիւնն Իրանի դէմ ռազմական գործողութիւններ ձեռնարկի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շերմանը՝ յաւելելով. «Այժմ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համար պատեհ առիթ է, որեւէ քայլ ձեռարկելու համար»:

Յիշեցնենք, որ «Ռազմական ուժ կիրառելու մասին» թոյլտւութիւնն ընդունւել է ԱՄՆ Սենատի կողմից, 2011 թւականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական յարաձակումներից յետոյ: Այն ԱՄՆ կառավարութեանն արտօնում է պատերազմ յայտարարել որեւէ անձի, կազմակերպութեան կամ երկրի դէմ, որը գործակցում կամ հովանաւորում է «Ալ Ղաիդա» ահբեկչական խմբաւորմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։