Հա

Քաղաքական

08/10/2019 - 08:30

Սիրիայի սահմանին թուրքական օդուժի հարւածների հետեւանքով ոչնչացւել է երկու կամուրջ

Սիրիայի սահմանին թուրքական օդուժի հարւածների հետեւանքով ոչնչացւել է երկու կամուրջ:

«alikonline.ir» - Սիրիայի եւ Իրաքի սահմանին թուրքական օդուժի յարձակման հետեւանքով երկու կամուրջ է ոչնչացւել: Այս մասին յայտնում է ռուսական korrespondent-ը` յղում անելով Al Mayadeen հեռուստաընկերութեանը:

Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկւող Սամալկա հսկիչ անցակէտի ուղղութեամբ օդային հաւածները Հասեք նահանգի հիւսիս-արեւելքում յանգեցրել են երկու կամուրջների շարքից դուրս գալուն:

Զոհերի եւ տուժածների մասին տեղեկութիւններ չեն հաղորդւում: Նշւում է, որ թուրքական օդուժն օրւայ ընթացքում մի քանի անգամ թռիչքներ է իրականացրել եւ միայն երեկոյեան յարձակում գործել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։