Հա

Քաղաքական

09/10/2019 - 10:50

Թրամփը փորձում է սիրաշահել թէ՛ Թուրքիային, թէ՛ քրդերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է խառը մեսիջներ ուղարկել Սիրիայի հիւսիս-արեւելք ներխուժման առիթով։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է խառը մեսիջներ ուղարկել Սիրիայի հիւսիս-արեւելք ներխուժման առիթով։ Գրում է News.am-ը:

Նախօրէին Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսութիւնը, եթէ նրա գործողութիւնները Սիրիայում անթոյլատրելի համարի։ Այսօր նա յիշել է, որ Թուրքիան ԱՄՆ խոշոր առեւտրային գործընկերն է եւ «արտադրում է պղնձէ շրջանակ ամերիկեան F-35 կործանիչների համար»։

«Նրանց հետ (թուրքերի) վատ չէր գործ ունենալ, նրանք օգնել են ինձ փրկել շատ կեանքեր Իդլիբ նահանգում եւ վերադարձրել են, իմ խնդրանքով, պաստոր Բրանսոնին, որին երկարատեւ բանտարկութիւն էր սպասւում։ Նաեւ յիշէք, եւ դա կարեւոր է, որ Թուրքիան ՆԱՏՕ կարեւոր անդամ է՝ լաւ համբաւով»,- գրել է Թրամփը թւիթերում։

Նա նաեւ մէկ այլ թւիթում նշել է, որ Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումը չի նշանակում, թէ «մենք լքել ենք քրդերին, որոնք յատուկ մարդիկ են եւ հիանալի մարտիկներ»։ «Մեր յարաբերութիւնները Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի եւ առեւտրային գործընկերոջ հետ  նոյնպէս շատ լաւ են եղել։ Թուրքիայում մեծ քուրդ բնակչութիւն կայ, եւ նրանք հասկանում են, որ թէեւ մեզ մօտ 50 զինւոր է մնացել Սիրիայի այդ հատւածում, ցանկացած հարկադրական կամ ոչ պիտանի մարտական գործողութիւն Թուրքիայի կողմից, կունենայ աւերիչ հետեւանքներ նրա տնտեսութեան եւ շատ փխրուն արժոյթի վրայ։ Մենք օգնում ենք քրդերին նիւթապէս/զէնքով»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։