Հա

Քաղաքական

09/10/2019 - 12:10

Ադրբեջանի բռնապետի հերթական յոխորտանքը՝ Արցախում պատրաստւում է նոր քաղաքներ կառուցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, թէ պատրաստւում է Արցախում նոր բնակավայրեր կառուցել. հաղորդում է haqqin.az կայքը: «Մենք կանենք դա այնպէս, ինչպէս արել ենք Շըխարխ (Մարաղա) բնակավայրում:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, թէ պատրաստւում է Արցախում նոր բնակավայրեր կառուցել. հաղորդում է haqqin.az կայքը: «Մենք կանենք դա այնպէս, ինչպէս արել ենք Շըխարխ (Մարաղա) բնակավայրում: Այնտեղ արդէն բնակւում է 1000 ընտանիք: Կեանքը եռում է, ստեղծւում են նոր աշխատատեղեր»,- ասել է նա: Գրում է Yerkir.am-ը:

Խօսելով Մարաղայի մասին՝ Բաքւի բռնապետը հաւանաբար մոռացել է աւելացնել, որ 1992 թ. ապրիլ ամսին ադրբեջանական զինուժը կոտորած է իրականացրել տեղի հայ բնակչութեան նկատմամբ, որին զոհ է գնացել 80-100 մարդ: Իսկ ինչ վերաբերում է Ալիեւի՝ «այնտեղ բնակւում է 1000 ընտանիք» արտայայտութեանը, ապա նշենք, որ եթէ միջինը վերցնենք, որ մէկ ընտանիքում 3 մարդ է լինում (թէեւ մուսուլմանական ընտանիքներն աւելի մեծ են), ապա կը ստացւի, որ Մարաղայում այժմ բնակւում է 3000 մարդ: Ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտէի՝ 2012 թ. տւեալների՝ Մարաղայում ոչ մի մարդ չի բնակւում:

Ալիեւը նաեւ յայտարարել է, որ ոչ մի փոխզիջման մասին խօսք անգամ գնալ չի կարող՝ կապւած Ադրբեջանի «տարածքային ամբողջականութեան» հետ, եւ դա չի կարող լինել բանակցութիւնների առարկայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։