Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2013 12:00

Հանդիպում՝ ԼՂՀ-ի Ազգային ժողովում

Գերմանիայից այցելած հիւրին Երեւանից ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ՝ Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, Հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Արտակ Դաւթեանը եւ Պաշտպանութեան, անվտանգութեան ու ներքին գործերի մշտական յանձնաժողովի անդամ, բարեկամութեան նոյն խմբի անդամ Վահան Յովհաննիսեանը, ՀՀ արտաքին գործերի նախարարութեան Եւրոպայի վարչութեան առաջին քարտուղար Աշոտ Սմբատեանը:

Published in Քաղաքական

Ամերիկեան «Ասոշիէյտըդ պրես» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Գերմանիայում 96 տարեկան հասակում մահացել է Ադոլֆ Հիտլերի ողջ մնացած վերջին թիկնապահ Ռոխուս Միշը, ով ականատես է եղել բեռլինեան բունկերում ֆիւրերի մահւանը: Ռոխուս Միշը Հիտլերի թիկնապահ է աշխատել 1940-1945 թւականներին: Նա նաեւ պատասխանատու է եղել այն վայրերի հեռախօսազանգերի համար, ուր գտնւել է ֆիւրերը եւ կատարել է նրա տարբեր յանձնարարութիւնները, օրինակ՝ որպէս սուրհանդակ:

Published in Հասարակական

Հերման Գոլցը եղաւ վերջին 35 տարիներուն հայ ժողովուրդի գերման բարեկամներուն մէջ ամենէն կարկառուն, ազնիւ, պարտաճանաչ եւ սիրւած հայասէր անձնաւորութիւնը, որովհետեւ ան սիրեց հայը եւ Հայաստանը: Հայ ժողովուրդը միշտ գիտցած է գնահատել իր տաղանդաւոր բանաստեղծները, հոգեւորականները, արւեստագէտները եւ հայ ժողովրդի օտար բարեկամները, բայց երբեմն ալ, դժբախտաբար, գնահատանքները մահէն ետքն է, որ կատարւած են:

Published in Հասարակական

Այս պատմութիւնը կարող է որեւէ սարսափ ֆիլմից հատւած յիշեցնել. գերմանացի մի տղայ իր տատիկի տան տանիքում՝ փայտեայ հին արկղում, պատահաբար իսկական եգիպտական մումիա է յայտնաբերել,- յայտնել է «The Telegarph»-ը։ 10 տարեկան Ալքեսանդրը յայտնաբերել է ուշագրաւ նմուշը, երբ ուսումնասիրելիս է եղել տան տանիքը։ 

Published in Այլ

Ռուսաստանը Սիրիայի իշխանութիւններին կոչ է արել քիմիական զէնքը փոխանցել համաշխարհային հանրութեան հսկողութեանը,- յայտնել է «gazeta.ru»-ն՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովին յղումով: Լաւրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կաշխատի այդ ուղղութեամբ Սիրիայի հետ, որպէսզի ստանայ երկրի ղեկավարութեան համաձայնութիւնը:

Published in Քաղաքական

Երեքշաբթի օրը Գերմանիայի արտգործնախարար Գիդօ Վեստերւելէի հետ ունեցած հեռախօսազրոյցում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, դատապարտելով Սիրիայում քիմիական զէնքերի կիրառումը, ցանկացել է աւարտին հասցնել այդ կապակցութեամբ ՄԱԿ-ի ստուգումների գործընթացը:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2013 10:30

Աբրահամը միաւորներով յաղթեց Շիհեփոյին

Գերմանիայի դրօշի ներքոյ հանդէս եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը օգոստոսի 24-ին միաւորներով առաւելութեան հասաւ Նամիբիան ներկայացնող Վիլբեֆորս Շիհեփոյի նկատմամբ:

Published in Մարզական

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը Գերմանիայի իր գործընկերոջ՝ Գիդօ Վեստերւելլէի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարութեան պաշտօնական կայքը, կողմերի միջեւ հեռախօսազրոյցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնութեամբ՝ օգոստոսի 24-ին: 

Published in Քաղաքական
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2013 10:20

Բացարձակ արժէքների շտեմարան

Գերմանիայում մեկնարկել է Բունդեսթագի հերթական ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւը: Թէեւ սոցհարցումների նախնական տւեալները որեւէ լաւ բան չեն գուշակում Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան (SPD) կամ ինչպէս իրենք՝ գերմանացիներն են սիրում անւանել՝ «Ծեր մօրաքրոջ» համար, այնուամենայնիւ, օրերս տասնեակ հազարաւոր քաղաքացիներ ի մի էին եկել մայրաքաղաք Բեռլինի գլխաւոր Բրանդենբուրգեան հրապարակում՝ նշելու աշխարհի ամենահին սոցիալ դեմոկրատական կուսակցութեան հիմնադրման 150-ամեակը:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգութեան գործակալութիւնը տւեալներ է ստացել նախապատրաստւող ահաբեկչութիւնների մասին՝ «Ալ-Ղայիդա» ահաբեկչական խմբաւորման առաջնորդների հեռախօսազրոյցները գաղտնալսելու շնորհիւ: Այդ զրոյցների հիմնական հարցերից մէկը Եւրոպայում ահաբեկչութիւնների նախապատրաստումն է եղել,- տեղեկացնում է «DW.de»-ն՝ «Bild» պարբերականին յղումով:

Published in Քաղաքական
Էջ 57, 57-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։