Հա

Քաղաքական

Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանեւրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգաւորելու հնարաւորութիւնները։ Տարբեր փորձագէտներ արձանագրում են, որ Արեւմուտքի հետ՝ ի դէմս Վաշինգտոնի ու Բրիւսէլի, Թուրքիայի հակասութիւնները խորացման միտումներ ունեն եւ մտնում են կիրառական նոր փուլ։ Արեւմուտք-Թուրքիա անհամաձայնութիւնները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակութեան եւ կշռի վրայ։

Published in Միջազգային

Ամերիկեան CNN-ն անդրադարձել է երկուշաբթի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Պենտագոնի ու պետքարտուղարութեան պաշտօնեաների միջեւ կայացած հանդիպմանը, որի առանցքային թեման Թուրքիայի` Ռուսաստանից S400 ԶՀԿ-ների գնումն էր:

Published in Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն «S-400»-ներ պատճառով առաջացած ճգնաժամի վերաբերեալ արած յայտարարութիւնում նշել է, որ վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կը կիրառի՝ օրէնքների վրայ յենւելով:

Published in Միջազգային

«Tert.am»-ը թուրքագէտ Գէորգ Պետրոսեանի հետ զրուցել է ռուսական «S-400» համակարգեր ձեռք բերելու ռուս-թուրքական գործարքի իրականացման եւ հետեւանքների վերաբերեալ: Նա նշեց, որ Հայաստանի համար մտահոգւելու պատճառ կարող է դառնալ, եթէ ապագայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այլ սպառազինութեան վաճառքի հնարաւորութիւն, ինչպէս եւ այլ տեսակի ու բնոյթի ռազմական համագործակցութիւն լինի:

«Bloomberg» գործակալութիւնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կը յայտարարի յաջորդ շաբաթւայ ընթացքում:

Published in Միջազգային

Առաջիկայում ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերը կը մատակարարւեն ոչ միայն Թուրքիա, այլ նաեւ տարածաշրջանի այլ երկրներ, յայտարարել է Պետդումայի` միջազգային հարցերով յանձնաժողովի նախագահ Լէոնիդ Սլուցկին:

Published in Միջազգային

Թուրքիայի կողմից ռուսական «S-400» համակարգերի ձեռք բերման գործարքը շարունակում է պահպանել ինտրիգը։ Չենք սխալւի, եթէ ասենք, որ այն մեդիա-փորձագիտական դաշտում ամենաշատ քննարկւող թեմաներից է։ Քիչ չեն գործարքին անդրադարձները նաեւ հայաստանեան մեդիայում։ Թէեւ պէտք է նշել, որ դրանք տեղեկատւական բնոյթի են, իսկ վերլուծականներ գրեթէ բացակայում են։

Published in Միջազգային

ԱՄՆ-ում մի խումբ կոնգրեսականներ կոչ են արել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դէմ` այդ երկիր ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պատճառով:

Published in Միջազգային

Եռակողմ ձեւաչափով, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենայ առաջիկայ օգոստոսին՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Published in Միջազգային

Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան եւ պահանջել պատասխան տալ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւերի ընդունմանը։

Published in Միջազգային
Էջ 1, 416-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։