Հա

Քաղաքական

06/04/2017 - 12:10

Հոջ. Ռէյիսին՝ նախագահութեան թեկնածու

Հոջ. Ռէյիսին կարող է դառնալ կենտրոնական այն դէմքը, որի շուրջ, յառաջիկայ նախագահական ընտրութիւնների նախօրէին կարող են համախմբւել Իրանի պահպանողական քաղաքական ուժերը:

«alikonline.ir» - Այսօր՝ ապրիլի 6-ին, Թեհրանի «Շահր աֆթաբ» համլիրում մեկնարկել է Իրանի պահպանողական քաղաքական ուժերի համախմբման՝ «Իսլամական յեղափոխութեան ժողովրդակն ուժերի ճակատ»-ի երկրորդ ազգային համագումարը:

Ինչպէս տեղեկացնում են իրանական լրատւամիջոցները՝ համագումարի ընթացքում, «Ասթան Ղոդս Ռազաւի»-ի տնօրէն հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի լիազօր ներկայացուցիչ, Մաշհադի քաղաքապետ Սէյէդ Սոլաթ Մորթազաւին պաշտօնապէս յայտարարել է, որ հոջ. Ռէյիսին ընդունել է պահպանողական ուժերի հրաւէրը եւառաջադրւելու է որպէս նախագահական ընտրութիւնների թեկնածու:

Սա կարեւոր շրջադարձ է Իրանի ներքաղաքական ասպարէզում: Հոջ. Ռէյիսին կարող է դառնալ կենտրոնական այն դէմքը, որի շուրջ, յառաջիկայ նախագահական ընտրութիւնների նախօրէին կարող են համախմբւել Իրանի պահպանողական քաղաքական ուժերը:

Սա նաեւ կարեւոր մարտահրաւէր է երկրի չափաւորական-բարեփոխական ուժերի համար: Յանձինս հոջ. Ռէյիսիի գործող նախագահ դոկտ. Հասան Ռոհանին առաջիկայ նախագահական ընտրութիւններում ունենալու է լրջագոյն մրցակից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։