Հա

Քաղաքական

Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 09:10

1600-ից մնացին 6-ը. Պահապանների խորհուրդը հրապարակեց նախագահական ընտրութիւններին մասնակցող թեկնածուների ցուցակը

Ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացրած աւելի քան 1600 թեկնածուներից, Պահանապանների խորհուրդը հաստատել է 6-ի արժանաւորութիւնը:

«alikonline.ir» - Երէկ` երեկոյեան Պահապանների խորհուրդն Իրանի ներքին գործերի նախարարութեանն է փոխանցել 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների այն թեկնածուների անունները, որոնց արժանաւորութիւնը հաստատել է ընտրութիւններին մասնակցելու համար:

Ինչպէս տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները` ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացրած աւելի քան 1600 թեկնածուներից, Պահանապանների խորհուրդը հաստատել է 6-ի արժանաւորութիւնը:

Դրանք են` գործող նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, հոջ. Էբրահիմ Ռէյիսին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Մուստաֆա Միրսալիմն ու Մուստաֆա Հաշեմի Թաբան:

Ուշագրաւ է այն փաստը, որ Պահապանների խորհուրդը չի հաստատել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ նրա մերձաւորագոյն շրջապատից Համիդ Բաղայիի արժանաւորութիւնը, ինչը նշանակում է, որ նախկին նախագահին հարող քաղաքական հոսանքն ամբողջովին դուրս է մնում նախագահի պաշտօնի համար պայքարից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։