Հա

Քաղաքական

04/11/2017 - 12:30

Դոկտ. Վելայաթի. «Տարածաշրջանային իրավիճուկում յետդարձ թոյլ չենք տայ»

Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալիաքբար Վելայաթին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ամփոփել է նախօրէին Բէյրութում, Լիբանանի բարձրաստիճան ղեկավարութեան հետ կայացած իր հանդիպումների արդիւնքները:

«alikonline.ir» - Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալիաքբար Վելայաթին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ամփոփել է նախօրէին Բէյրութում, Լիբանանի բարձրաստիճան ղեկավարութեան հետ կայացած իր հանդիպումների արդիւնքները:

Անդրադառնալով Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում դիմադրութեան առանցքի գրանցած վերջին յաջողութիւններին, դոկտ. Վելայաթին մասնաւորապէս նշել է, որ դիւանագիտական բանակցութիւնների միջոցով փորձ է կատարւում ամրապնդել այդ յաջողութիւնները. «Տարածաշրջանային իրավիճակում յետդարձ թոյլ չենք տայ»,- ասել է նա:

Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդականը տեղեկացրել է, որ կայացած հանդիպումների ընթացքում նախագահ Աունին եւ Լիբանանի բարձրաստիճան ղեկավարութեան այլ ներկայացուցիչներին ներկայացրել է Լիբանանի ներքին հարցերի հետ կապւած պաշտօնական Թեհրանի տեսակէտններն ու հայեացքները, եւ նրանց հետ քննարկել է տարածաշրջանային հիմնահարցերը. «Բարեբախտաբար երկու կողմերի հայեացքները շատ մօտ են իրար»,- նշել է դոկտ. Վելայաթին:

Ըստ նրա՝ Իրանը երբեք չի ձգտել միջամտելու Լիբանանի ներքին գործերին եւ մշտապէս պաշտպանել ու յարգել է այդ երկրի ազգային-քաղաքական բազմազանութիւնը եւ ինքնիշխանութիւնը:

Անդրադառնալով վերջերս տարածաշրջանում նկատւող դիւանագիտական աշխոյժ անցուդարձերին, դոկտ. Վելայաթին նշել է, որ դրանք կոչւած են ամրապնդելու տարածաշրջանում իրավիճակի ամրապնդման եւ կայունութեան հաստատման միտումները եւ գրանցւած յաջողութիւնները:

«Վերջին տարիներում տարածաշրջանը մասնատելու, երկրները քայքայելու, ճգնաժամ հրահրելու լուրջ ջանքեր գործադրւեցին: Բարեբախտաբար, այսօր, ամերիկա-սիոնիստական այս նախագծի ձախողման ականատեսն ենք եւ ջանք չենք խնայելու նախկին իրավիճակին յետդարձը բացառելու համար»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։